Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, գրանցված հրաձգության թիրախը չի եղել Թրամփը: Հրաձգությանը մասնակցել է երկու մարդ, կողմերը թիրախավորել են միմյանց:
Քաղաքական գործիչը անվտանգ վայրում է:
«Թրամփն անվտանգ վայրում է տեղի ունեցած կրակոցներից հետո»,- հայտնել է Թրամփի նախընտրական քարոզարշավի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը:
Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մաջորի Թեյլոր Գրինն ավելի վաղ հայտարարել էր, թե Թրամփի դեմ հնարավոր է տեղի է ունեցել ևս մեկ հարձակում:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղյակ է այն մասին, որ Թրամփի գտնվելու վայրից քիչ հեռու հրաձգություն է տեղի ունեցել: