Հետևեք մեզ։

ՌԴ փոխարտգործնախարարը Լաչինի միջանցքի հարցով հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

20:30, 27 ապրիլ 2023
ՌԴ փոխարտգործնախարարը Լաչինի միջանցքի հարցով հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ , տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում և առհասարակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ․ ձեռք բերված համալիր պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը»,- նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։