Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի հյուսիսում տիրող իրավիճակը։
Գալանտը ԱՄՆ պաշտպանության նախարարին ասել է, որ «Հեզբոլլահի» հետ համաձայնության ժամանակն անցել է. «Հյուսիսում դիվանագիտական լուծման հնարավորության ժամանակն անցնում է։ «Հեզբոլլահը շարունակում է մերձենալ ՀԱՄԱՍ-ին. ուղղությունը պարզ է».
Կողմերը քննարկել են նաև պատանդների ազատ արձակման հարցը։