Քանի որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP-29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP-29-ը, և պետք է կարողանանք շատ արագ առաջ գնալ այս թեմայի շուրջ։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նա նշել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին հումանիտար բնագավառում, երկիրը 29 մլն եվրո կտրամադրի փախստականների աջակցությանը։