Հետևեք մեզ։

Այսօրվա դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ

10:55, 16 սեպտեմբեր 2024
Այսօրվա դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ

Սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։