Ռուսաստանի պնդումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ բացարձակապես ընդունելի չեն Իրանի ժողովրդի և մեջլիսի համար: Ինչպես հաղորդում է isna.ir կայքը, այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։
Նա երկրի ԱԳՆ-ին կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։
«Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու մեջ, մյուս կողմից ռուսները մեկնաբանում են երեք կղզիների թեման և ինչ-որ կերպ իրանական կղզիները համարում են ԱՄԷ-ինը, իսկ մյուս կողմից ռուսական կողմը միջամտում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, սա անընդունելի է», - ասել է քաղաքական գործիչը։