«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս պահին դեռ չի կարող ասել, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։
«Այս պահին ես չունեմ ձեր հարցին պատասխան։ Եթե նման զարգացում լինի, բնականաբար, դուք կիմանաք: Կարծում եմ՝ հիմա պատեհ չէ այդ մասին խոսել»,-պատասխանեց Հովհաննիսյանը։