Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Վարչապետը մեկնելու է Վրաստան», - նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ կատարվելիք այցի մանրամասները շուտով պաշտոնապես կհրապարակվեն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարելիք այցի մասին հայտնել էին վրացական լրատվամիջոցները։