«Սրբազան պայքարի» առաջնոևդ Բագրատ Սրբազանը ԱԺ-ում հանդիպում է ընդդիմադիր խմբակցությունների անդամների հետ։ Լրագրողների հետ զրույցում նրան հիշեցրին, որ ՀՀ նախկին երկու նախագահի հետ հանդիպում եղել է, իսկ առաջին նախագահի հետ ոչ։
Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ Սրբազանը պատասխանեց․ «Հանդիպում միշտ նախատեսվում է։ Չի կայացել հանդիպում, որովհետև հարգելի պատճառ կա, որը չեմ ասելու։ Անձնական հարաբերությունները շատ նորմալ են»։