Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով այցելել է Ազգային Ժողով։
Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու։
«Ես հիմա Ազգային ժողովում եմ. եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»,- ասել է արքեպիսկոպոս Գալստանյանը։