Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված կլինի 11 քաղաքական կուսակցություն։ Այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փահանովը։
Նա նշել է, որ պետական գրանցված 26 քաղաքական կուսակցություններից խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 25-ը, իսկ ընտրված 125 պատգամավորներից 81-ը կուսակցական է։