Հետևեք մեզ։

Գծանշումների մասով չորս մարզում դատական պրոցես ունեինք․ Սանոսյանը՝ թերի աշխատանքների մասին (տեսանյութ)

20:59, 27 ապրիլ 2023
Գծանշումների մասով չորս մարզում դատական պրոցես ունեինք․ Սանոսյանը՝ թերի աշխատանքների մասին (տեսանյութ)

Տաթև-Լծեն ճանապարհի 20 կմ-ից 19,5 կմ-ն պատրաստ է, մոտ կես կմ վերջնական պատրաստ չէ, որովհետև չպլանավորված ժայռային հատվածներ կային, որոնք սկսեցին որոշակի ճաքեր ունենալ և քարաթափման որոշակի երևույթներ, և լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում կարիք եղավ մի մեծ զանգված լրացուցիչ հեռացնել՝ հաշվի առնելով ճանապարհի վտանգի հետ կապված խնդիրները։ Ճանապարհը գրեթե երթևեկելի է բոլոր տեսակի մեքենաների համար՝ բացի բեռնատարներից։

 

Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հայտնելով, որ մոտ մեկ ամսում ամբողջությամբ ճանապարհը կհանձնվի շահագործման։

 

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ թե ՀՀ մի շարք մարզերում կատարված ասֆալտապատման աշխատանքներից հետո գծանշումներ չեն արվել, արդյոք իրավական պրոցեսներն են պատճառը, որ գծանշումները չեն կատարվել, Սանոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով․ «Նախորդ տարի մրցութային գործընթացն իրականացվեց տասը մարզերի տարբեր ճանապարհահատվածներում գծանշումներ իրականացնելու համար։ Վեց մարզերում հաղթողներ եղան և աշխատանքներ իրականացվեցին, չորս մարզերում դատական պրոցես ունեինք։ Ընկերություններից մեկին ճանաչել էինք հաղթող, պարտվող ընկերություններից մեկը համաձայն չէր որոշման հետ և դատական հայց էր ներկայացրել»,-ասաց Սանոսյանը՝ նշելով, որ առաջիկայում խնդիրը կլուծվի։

Մանրամասն՝ տեսանյութում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ