Հետևեք մեզ։

Ստեֆան Սեժուրնեն կլինի Ֆրանսիայի հանձնակատարը Եվրոպական միությունում. «Politico»

15:10, 16 սեպտեմբեր 2024
Ստեֆան Սեժուրնեն կլինի Ֆրանսիայի հանձնակատարը Եվրոպական միությունում. «Politico»

«Politico»-ն գրում է՝ հայտնի է, թե ով է լինելու Ֆրանսիայի հանձնակատարը Եվրոպական միությունում։

 

Աղբյուրը, հղում անելով Ելիսեյան պալատի տարածած տեղեկատվությանը, հաղորդում է, որ ԵՄ հանձնակատարի պաշտոնում Թիերի Բրետոնին կփոխարինի Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

 

Նշենք, որ Ֆրանսիայի Եվրոպական միության հանձնակատար Թիերի Բրետոնն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։