Հայաստանն ու Վրաստանը ճանաչում և աներկբայորեն հարգում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանազատման հարցում ունենք ընդհանուր ըմբռնում, դա շատ կարևոր է։
Այս մասին Թբիլիսիում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պիտի լինեն տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասել է Փաշինյանը։