Հետևեք մեզ։

Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել, տվյալները առցանց հասանելի են

16:24, 16 սեպտեմբեր 2024
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել, տվյալները առցանց հասանելի են

Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել, տվյալներն առցանց հասանելի են բոլորին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

«Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը։

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են»,-ասվում է հաղորդագրության մեջ: