Հետևեք մեզ։

Իրանի նախագահը մտադիր է տեղափոխել մայրաքաղաքը Թեհրանից

17:33, 16 սեպտեմբեր 2024
Իրանի նախագահը մտադիր է տեղափոխել մայրաքաղաքը Թեհրանից

Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։


«Աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին, եկեք կենտրոնանանք այն կենտրոնների վրա, որտեղ կարող ենք մնալ»,-ասել է նա։

 

Նախկինում Իրանի նախագահն արդեն հայտարարել էր տնտեսական ու բնապահպանական նկատառումներից ելնելով՝ մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Թեհրանը, լինելով երկրի մայրաքաղաք, բախվում է խնդիրների, որոնց լուծումը երկրի իշխանությունները չունեն, բացի մայրաքաղաքն այլ վայր տեղափոխելուց։