Հետևեք մեզ։

Վաղվանից պարեկները կստուգեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների առողջական վիճակը

17:39, 16 սեպտեմբեր 2024
Վաղվանից պարեկները կստուգեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների առողջական վիճակը

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։

 

Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:

 

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում։