Իրանը միջուկային զենք ձեռք բերելու մտադրություն չունի, սակայն ԱՄՆ-ն ու Եվրոպան սպառնում են նրան՝ ստիպելով հրաժարվել իր հրթիռային ծրագրերի զարգացումից։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է իրանցի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ իր առաջին ասուլիսում։
«Մենք չենք փորձում միջուկային զենք ստանալ։ ԱՄՆ-ն և Եվրոպան մեզ սպառնում են դադարեցնել մեր հրթիռային ծրագրերը։ Եթե մենք չունենանք հրթիռներ, նրանք մեզ կռմբակոծեն այնպես, ինչպես ռմբակոծել են Գազայի հատվածը»,- ասել է նա։