Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի հարձակումների հետևանքով զոհերի թիվն շարունակաբար աճում է, իսկ վիրավորների թիվը հասել է 95,413-ի։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, Իսրայելը երեք զանգվածային գործողություն է իրականացրել Գազայի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով զոհվել է 20 պաղեստինցի, իսկ 76-ը վիրավորվել են։
Հազարավոր զոհվածների մարմիններ դեռ գտնվում են հրթիռակոծված շենքերի փլատակներում, սակայն քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել դրանց՝ իսրայելական սահմանափակումների պատճառով։
Հարձակումների թիրախ են դառնում Գազայի կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական հաստատությունների և հիվանդանոցների շենքերը։