Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից ՌԴ զինված ուժերի զինծառայողների թիվը կավելանա 180 հազարով՝ հասնելով 1,5 միլիոնի:
Հրամանագիրը հրապարակվել է իրավաբանական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Փաստաթղթի համաձայն, զինված ուժերի անձնակազմը սահմանվում է 2,389,130 մարդ, այդ թվում՝ 1,500,000 զինծառայող:
Նախորդ հրամանագրով, որն այս նոր փաստաթղթով ճանաչվում է ուժը կորցրած, Զինված Ուժերի անձնակազմի թիվը կազմել է 2,209,130 մարդ, այդ թվում՝ 1,320,000 զինծառայող: Նախորդ հրամանագիրը ուժի մեջ է մտել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից:
Նոր հրամանագիրը կգործի 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: