Հետևեք մեզ։

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

18:37, 16 սեպտեմբեր 2024
Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Խաղաղ օվկիանոսում՝ Կանադայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ 5,9 մագնիտոիդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին։

 

Ըստ ստացված տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 02։23-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանկուվեր կղզու Նանայմո քաղաքից 539 կմ հյուսիս-արևմուտք:

 

Էպիկենտրոնային գոտում ցնցումների ինտենսիվությունից ելնելով՝ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»։

 

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: