Հետևեք մեզ։

Զիդանը կարող է 3-րդ անգամ գլխավորել «Ռեալը»

23:12, 27 ապրիլ 2023
Զիդանը կարող է 3-րդ անգամ գլխավորել «Ռեալը»

Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ ֆրանսիացին և մադրիդյան ակումբը բանակցություններ են վարում գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու համար։

Նշվում է, որ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Իսկ Զիդանը կարող է փոխարինել նրան մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Զիդանը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։