Էլինա Ավանեսյանը Երեւանի Incourt Tennis Club-ում վարպետության դաս է անցկացրել երեխաների հետ: Վարպետության դասին մասնակցել է թենիսով զբաղվող 100-ից ավելի երեխա Երեւանից եւ մարզերից:
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետը վարպետության դասից հետո լուսանկարվել է երեխաների հետ եւ ինքնագրեր բաժանել:
Վարպետության դասից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել էր արցախցի փոքրիկներին եւ նրանց Incourt Tennis Club-ում մեկամսյա դասընթացների այցեքարտեր նվիրել:
Էլինա Ավանեսյանը Երեւան է ժամանել սեպտեմբերի 15-ին: Ի դեպ, վաղը՝ սեպտեմբերի 17-ին Էլինան կնշի ծննդյան 22-րդ տարեդարձը: