Հետևեք մեզ։

Եվրոպական մի շարք երկրներում ջրհեղեղներ են. կան զոհեր

19:35, 16 սեպտեմբեր 2024
Եվրոպական մի շարք երկրներում ջրհեղեղներ են. կան զոհեր

«Բորիս» ցիկլոնի առաջացրած ջրհեղեղների հետևանքով՝ Ավստրիայից Ռումինիա հեղեղումներ են: Մասնագետների բնորոշմամբ՝ դրանք վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղներն են, որոնցից առավելապես տուժել են Լեհաստանն ու Չեխիան:

 

Կենտրոնական Եվրոպայում գետերի հունից դուրս գալու պատճառով նաև զոհեր կան: Լեհաստանի հարավ-արևմուտքում գտնվող Նիսա քաղաքում Արևելյան Նեյսե գետը բարձրացել է վտանգավոր մակարդակի: Անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերում երևում է, որ Լեհաստանի Կլոդզկո քաղաքը նույնպես անցել է ջրի տակ: