Հետևեք մեզ։

Ժամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայող գլխին. ՔԿ

19:39, 16 սեպտեմբեր 2024
Ժամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայող գլխին. ՔԿ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։  Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

 

Զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական