Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա: Այս մասին տեղեկացնում է Oragir.News-ը։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է իրենց ամրակցված զենքերից կրակոցներ արձակելը:
«Երկուսն էլ ժամկետային զինվոր են, դիրքոմ ինչ-որ հացի շուրջ վիճել են, հետո զենք են պահել իրար վրա: Կրակոցների հետևանքով երկուսն էլ վիրավորվել են։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ...»,- ասաց մեր զրուցակիցը:
Oragir.News-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։