Լեհաստանի կառավարությունը որոշել է 30 օր ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնել զանգվածային ջրհեղեղների պատճառով։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հայտնում է Լեհաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը։
«Անոմալ հորդառատ անձրևների պատճառով Լեհաստանի հարավում ջրհեղեղ է. գետերը դուրս են եկել ափերից, բնակեցված տարածքները հեղեղվել են, մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակը մտցվում է 2024 թվականի սեպտեմբերին Լեհաստանի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով, դրա հետևանքները կանխելու և դրանք վերացնելու նպատակով»,- ասվում է տեքստում։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 16-ը։