Մոլդովայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է Point.md-ը:
Էպիկենտրոնը գտնվել է Վրանչայի գոտում՝ 130 կմ խորության վրա, Բրաշովից 52 կմ դեպի արևելք։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բուլղարիայում։ Երկրաշարժը հայտնվել է Moldova1 հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ելույթի պահին։