Հետևեք մեզ։

1 զnհ, 2 վիրավոր. վթար Նավուր-Թթուջուր ճանապարհին

22:19, 16 սեպտեմբեր 2024
1 զnհ, 2 վիրավոր. վթար Նավուր-Թթուջուր ճանապարհին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի մեքենան Նավուր-Թթուջուր ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 47-ամյա Արթուր Թ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու ուղևորները: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ Ոստիկանությունը։


Կատարվում է նախաքննություն: