Հետևեք մեզ։

Ուկրաինայի հատուկ ջոկատայինները հարձակվել են Սիրիայում ռուսական բազայի վրա

22:36, 16 սեպտեմբեր 2024
Ուկրաինայի հատուկ ջոկատայինները հարձակվել են Սիրիայում ռուսական բազայի վրա

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության զինծառայողները սեպտեմբերի 15-ին հարձակվել են Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա։

Ըստ ռազմական հետախուզությունում Kyiv Post-ի աղբյուրի՝ գործողությունը տեղի է ունեցել Հալեպի հարավ-արևելյան ծայրամասում, և Kyiv Post-ը համապատասխան կադրեր է ստացել:

 

Այս բազայում ռուսական զորքերը հարձակողական անօդաչու թռչող սարքեր են արտադրել և փորձարկել, հայտնում է znaj.ua-ն։ Հարձակման ենթարկված բազան ռուսներն օգտագործել են «քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքեր» արտադրելու համար, որոնց մարտական ​​ստորաբաժանումները պահվել են այն դիրքում, որտեղ գրոհել են Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները։