Հետևեք մեզ։

Հնդկաստանում ձերբակալել են Samsung-ի գործարանում գործադուլ անցկացնող 104 աշխատակցի

23:12, 16 սեպտեմբեր 2024
Հնդկաստանում ձերբակալել են Samsung-ի գործարանում գործադուլ անցկացնող 104 աշխատակցի

Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են գործադուլ անցկացնող 104 աշխատողների և արհմիությունների ղեկավարների, որոնք պլանավորում էին երթի դուրս գալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Աշխատողները բողոքում են Հնդկաստանի հարավում՝ Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձի դեմ և պահանջում են ավելի հարմար աշխատանքային ժամեր:

 

Աշխատակիցները գործադուլ են անում արդեն մեկ շաբաթ՝ խափանելով արտադրությունը Հնդկաստանում տարեկան 12 միլիարդ եկամուտի մեկ երրորդն ապահովող գործարանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ աշխատողները պլանավորում էին երթ անցկացնել` դրա համար չունենալով պաշտոնական թույլտվություն։

 

Գործարանում, որտեղ աշխատում է 1800 մարդ, արտադրում են կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ։