Անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ակնհայտ է, որ մենք միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց ամեն կերպ, ներառյալ հանդիպում կազմակերպելը, եթե դա օգտակար լինի», - ասել է Միլլերը: