Մայր Աթոռում աշխատանքները տևել են 12 տարի, որի առաջին կեսը նախագծային փուլն էր, երկրորդը՝ բուն շինարարականը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի Մայր տաճարի վերականգնող ճարտարապետ Ամիրյանը։
«Տաճարում սկսած հիմնատակերից, վերջացրած մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման աշխատանքներ»,- ասաց նա։
Խոսելով Մայր տաճարի խաչի փոփոխման մասին՝ ճարտարապետը նշեց․ «Խաչի մասին ասեմ, որ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել է 17-րդ դարում, իրականացված էր լատունի թիթեղներից և քայքայված էր, կարելի էր ասել՝ գոյությունը չպահպանված վիճակում էր, այժմ թանգարանում է։Աշխատանքները ավարտվել են բրոնզաձույլ նոր խաչով, որը ոճական առումով կրկնում է ապամոնտաժված խաչին»։