ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2024 թ. օգոստոսին 45 ձիու թամբ է գնել։ Զբոսաշրջային կամ հեծելազորային թամբերի արժեքը կազմել է շուրջ 3,5 մլն դրամ, գրում է Sputnik Արմենիան։
Բացի այդ, ծառայությունը ձեռք է բերել պայտեր, մեխեր և ձիու համար անհրաժեշտ այլ պարագաներ։
ԱԱԾ–ն ձեռք է բերել նաև շների վարժեցման համար նախատեսված թևքեր և պաշտպանիչ կոստյումներ, շների տեղափոխման համար նախատեսված հատուկ նշանակության շարժական կոնտեյներ:
Չի բացառվում, որ այս ապրանքները ձեռք են բերվել սահմանապահ զորքերի կարիքների համար, որոնք գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ։