Հետևեք մեզ։

Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների հովանավորման համար եղել են մեկ տասնյակ բարերարներ․ Մուշեղ Սրբազան

09:30, 17 սեպտեմբեր 2024
Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների հովանավորման համար եղել են մեկ տասնյակ բարերարներ․ Մուշեղ Սրբազան

Հրավերները առաքվել են, պատասխանների հետ կապված ծանուցումներ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մուշեղ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությանը Մայր տաճարի բացմանը։

Խոսելով վերանգորոգման ընթացքի մասին՝ Սրբազանը նշել է որ Մայր տաճարում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել․ «Ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել, ընդհակառակը, ամրակայվել են և իրենց նախատեսված տեղում մնացել են»։

Նա նշել է՝ նման ծավալի ամրաշինական աշխատանքներ չեն եղել։

«Վերջին անգամ 1620-ական թթ․-ին Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել, հետագայում ևս այլ կաթողիկոսների ժամանակ վերանորոգումներ եղել են, բայց այսպիսի հիմնարար վերանորոգում իրականացվել է ներկայիս կաթողիկոսի՝ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ-ի օրոք»։

Հարցին՝ ովքեր են եղել Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների հովանավորները, Սրբազանը պատասխանեց․ «Հայտարարված էր համազգային հանգանակությունը, բայց այդ ընթացքում համավարակ և Արցախի պատերազմ եղավ, Հայոց Հայրապետը որոշեց, որպեսզի համազգային հանգանակություն չիրականացվի, որպեսզի այդ հանգանակությունները ուղղվեն Արցախ, Հայոց բանակ, կարիքավորներ, բռնագաղթվածներ։ Կան հիմնականում մեկ տասնյակ բարերարներ և համազգային հանգանակություն, որի մեջ եղել է հանգանակություն այն տեսքով, որ հավատավոր մի հայորդի խնդրել է իր ֆիզիկական ուժը որպես իր կողմից նվեր Մայր տաճարին, 1-2 օր Մայր տաճարում աշխատանքներ է իրականացրել, մաքրություն և այլն»,- ասաց Սրբազանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները