Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հաստատում են՝ Բաքուն Երևանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու COP29 համաժողովին

12:25, 17 սեպտեմբեր 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ից հաստատում են՝ Բաքուն Երևանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու COP29 համաժողովին

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Բաքվում COP29 համաժողովին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։


«Սակայն ադրբեջանական կողմը տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29 միջոցառմանը։

 

Այս մասին իր հայտարարության մեջ հաստատուն կարծիք չի հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Հաջիզադեն։