Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։
Գերմանիայի դեսպանատունը հաղորդում է, որ Ռոթը այցի շրջանակում կքննարկի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։
Նա հանդես կգա մամուլի ասուլիսով։