Հետևեք մեզ։

Ֆրանսիայի կառավարությունը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու․ դեսպան

12:43, 17 սեպտեմբեր 2024
Ֆրանսիայի կառավարությունը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու․ դեսպան
Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
 
 
«10 օրից Վիլեր-Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին հյուրընկալվելու է նաև Նիկոլ Փաշինյանը»,– նշել է դեսպանը։
 
 
2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։