Հետևեք մեզ։

Վայքի Սարավան և Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:48, 17 սեպտեմբեր 2024
Վայքի Սարավան և Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
 
Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
 
 
Խնդրում ենք չանհանգստանալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները