Հետևեք մեզ։

Շատ շուտով ես կվերադառնամ Վրաստան․ Արսեն Խառատյանին կրկին արգելել են մտնել Վրաստան, նրան ձերբակալել և հետ են ուղարկել

10:55, 17 սեպտեմբեր 2024
Շատ շուտով ես կվերադառնամ Վրաստան․ Արսեն Խառատյանին կրկին արգելել են մտնել Վրաստան, նրան ձերբակալել և հետ են ուղարկել

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան կրկին արգելվել է։ Այս մասին Խառատյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ իրեն 4 ժամով ձերբակալել են Վրաստանի սահմանային ծառայությունները։

 

«Սեպտեմբերի 16-ին, երբ Եվրոպայից վերադառնում էի Թբիլիսի, Վրաստանի սահմանային իշխանությունները կրկին արգելեցին իմ մուտքը երկիր։ Այս անգամ նրանք ինձ ձերբակալեցին 4 ժամով, հետո նստեցրին օդանավ՝ ետ ուղարկելով Եվրոպա։ Սեպտեմբերի 18-ի համար Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ, եթե մարդու մուտքը մերժվում է, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր

 

Մինչ այժմ որևէ կասկած չունեմ, որ այս մերժումը՝ արտաքսումը, քաղաքական բնույթ է կրում։ Դա ի վերջո, նշանակում է, որ վրացական իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ հովանավորներ ունեն Մոսկվայից կամ Բաքվից, որոնք խնդրում են նրանց «մաքրել տարածքը» ընտրություններից առաջ։

 

Խորհրդարանական ընտրություններից 6 շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին ու նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում։ Ինձ համար մի բան ավելի քան պարզ է․ ես կվերադառնամ Վրաստան, և դա կլինի շատ շուտով»,- գրել է Խառատյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները