Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ կբարելավվեն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կան որոշակի դժվարություններ, բայց ես հավատում եմ, որ հենց որ պատերազմը Ուկրաինայում ավարտվի, բոլոր խնդիրները կլուծվեն, և հարաբերությունները կվերադառնան բնականոն շրջանակի։ Մենք մեծ հույս ու վստահություն ունենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի հաջորդ տարի։ Ըստ այդմ, հաջորդ տարվանից Վրաստանի կառավարության և մեր գործընկերների հարաբերությունները որակապես կբարելավվեն»,- ասել է Կոբախիձեն։