Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են…
Մեր Նարեկն էր․․․
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։
Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Այժմ Նարեկը Զինվորի տանն է և մի քանի օրից տուն կգնա»։
Տեսանյութը՝ այստեղ։