Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:
Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:
Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ. Կարապետյանը: