Մոսկվան կպատասխանի արևմտյան զենքերով Ռուսաստանի դեմ հարձակումներին։
Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով, եթե ռուսական քաղաքների վրա հարձակումներ լինեն, պատասխան կտրվի, և «այս պատասխանը կլինի ավելի հզոր զենքերով»։
Վոլոդինը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող են Ռուսաստանին հրահրել մտնել հակամարտության մեջ, որը կհանգեցնի անդառնալի հետևանքների. «Դա պետք է կանխել»։