Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

15:43, 17 սեպտեմբեր 2024
Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի խորհրդարանը երրորդ` վերջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ 

 

Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։


Օրինագծի հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։ Օրինագիծը ներառում է ԼԳԲՏ քարոզչության, միասեռ ամուսնությունների և սեռափոխության արգելք, ինչպես նաև միասեռական զույգի կողմից ինտիմ հարաբերությունների, ինցեստի, որդեգրման կամ խնամակալության խթանմանն ուղղված հանդիպումների և քարոզարշավների արգելք։ 

 

Արգելվելու է նաև սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունը, հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։ Արգելվելու են հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ թեմաների հանրահռչակմանը։

 

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի Օրենսդրական թերթի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։