Հետևեք մեզ։

Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինի, իսկ կաթողիկոսների մարմիններն այլևս չեն ամփոփվի զանգակատան բակում

13:47, 17 սեպտեմբեր 2024
Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինի, իսկ կաթողիկոսների մարմիններն այլևս չեն ամփոփվի զանգակատան բակում

Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ կաթողիկոսները այլևս չեն թաղվի Մայր տաճարի զանգակատան շուրջ։

«Մայր տաճարի հրապարակը Սուրբ Պետրոսի հրապարակը չէ իր չափերով, և այնտեղ այլևս տեղ չկա։ Որոշվեց այևս դրսում չամփոփել կաթողիկոսների մարմինները ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան։ Այս ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն»,- նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները