Ուկրաինային աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը։
Reuters-ը հայտնում է, որ այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն ասել է տարածաշրջանում Ռուսաստանի միջամտության ընդլայնման հետ կապված մտահոգությունները մեղմելու նպատակով կազմակերպված համաժողովում։
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև աջակցել Մոլդովայի կայունացմանը», - ասել է Բերբոկը,- «Հասկանալի է, թե որն է այստեղ մարդկանց ամենամեծ մտահոգությունը. եթե Ուկրաինան պարտվի, հաջորդը կլինի Մոլդովան»,- հավելել է նա։