Հետևեք մեզ։

Դատախազությունը բողոքարկել է դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

17:44, 17 սեպտեմբեր 2024
Դատախազությունը բողոքարկել է դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

 

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացման դատավճիռը:

 

2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, որով նա արդարացվել է։

 

Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։ Գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:

 

 

 

 

 

Վերլուծական