Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավեր ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ղեկավար Աղասի Մարգարյանից հետաքրքրվել է՝ Վահագն Խաչատուրյանն այդ օրը լինելո՞ւ է Էջմիածնում։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հայտնել են, որ հրավեր Մայր աթոռից ստացել են, սակայն զբաղված գրաֆիկի պատճառով դեռ չեն որոշել՝ նախագահը մասնակցելո՞ւ է Մյուռոնօրհնությանը և Տաճարի վերաօծմանը։ Մասնակցության մասով որոշում լինելու դեպքում կտեղեկացնեն։