«Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 14,200 զինվորական, 119 տանկ, 45 հետևակի մարտական մեքենա, 91 զրահափոխադրիչ, 743 մարտական զրահապատ մեքենա, 445 ավտոմեքենա և 103 հրետանային սարքավորում»,- նշված է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
Նախարարության տվյալներով, նաև ոչնչացվել են 28 հրթիռային կայաններ, այդ թվում՝ յոթ HIMARS և վեց ամերիկյան արտադրության MLRS համակարգեր, ինչպես նաև ութ զենիթային հրթիռային համակարգերի կայաններ, 26 ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ և տարբեր ռազմական տեխնիկա, ներառյալ ինժեներական և ականազերծման մեքենաներ։